Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը Մասիս խոշորացված համայնքում

2023-03-31 07:47:35 446 դիտում

Ուշադրություն Այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն օդում՝ 0...-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3...-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։ Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500 մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2...-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0...-2 աստիճան։ Այս հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և 1-ի գիշերը կուղեկցվի նաև տեղումներով` ձյան տեսքով: Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 1-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ին և 1-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 4-6 մ/վ, մարտի 31-ին, ապրիլի 2-ին, 5-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով, ապրիլի 2-ի ցերեկը, 3-5-ն աստիճանաբար 12-15 աստիճանով։