Վաղարշապատի ոստիկանները բացահայտեցին հեծանվի գողությունը

2024-06-15 07:35:14 120 դիտում

Հունիսի 7-ի կեսօրին Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի մի բնակիչ ոստիկանության Վաղարշապատի բաժնում տվել է հաղորդում, որ իրենց մուտքի չորրորդ հարկի աստիճանավանդակից գողացել են իր հեծանիվը: Տիրոջը պատճառվել էր 180 հազար դրամի վնաս:Բաժնի համայնքային ոստիկանները, համագործակցելով քրեական հետախույզների հետ, ձեռնարկեցին միջոցներ, և պարզվեց, որ հեծանիվը գողացել է Ծաղկունք գյուղի բնակիչ 30-ամյա մի տղամարդ:Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 9-ի առավոտյան տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին և խոստովանել արարքը:Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: