Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 23-ին Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխվել 33-ամյա Արթուր Մ.-ին: Նա հունիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: