Դատաքննությունից խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվեց Գրիբոյեդով գյուղում

2024-06-24 08:02:25 112 դիտում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հունիսի 23-ին Գրիբոյեդով գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար հետախուզվող 57-ամյա Սևդին Ս.-ին: Խափանման միջոցը՝ կալանք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: