Վաղարշապատի ոստիկանները հանցագործությունը բացահայտեցին մարզի պարեկների հետ

2024-06-28 13:16:01 169 դիտում

Ոստիկանության Վաղարշապատի բաժում գողության վերաբերյալ տեղեկություն ստացվեց։ Բաժնի քրեական հետախույզները մարզի պարեկների հետ հունիսի 24-ի լուսադեմին, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին 35 և 30 տարեկան երկու երիտասարդ՝ վերջինիս ավտոմեքենայով հանդերձ։Մեքենայի սրահում կար սառնարանի հովացման համակարգ, որը գողացել էին Ծաղկունք գյուղում գտնվող վագոն-տնակից։Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։Երիտասարդները ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։