Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

2024-07-16 13:34:04 98 դիտում

ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։Արդյունավետ էր հատկապես ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ արձանագրվել է տարբեր տեսակի զենքերի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արմավիրի բաժնի ծառայողները. արձանագրվել է «Կալաշնիկովի» 3 ինքնաձիգ, 2 ատրճանակ, 5 հրացան ու ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։Բաղրամյանի բաժնի ծառայողների և Արմավիրի պարեկների համատեղ միջոցառումների շնորհիվ արձանագրվել է Կալաշնիկովի» 2 ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։Արդյունավետ էր նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։Ամասիայի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է ինքնաշեն լուսաձայնային ատրճանակ, որսորդական հրացաններ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ախուրյանի և Աշոցքի բաժինների համայնքային ոստիկաններն ու վետերանները։ Ախուրյանի բաժնում գրանցվել է որսորդական հրացան կամավոր հանձնելու դեպք, իսկ Կաքավասար գյուղի մի բնակիչ Աշոցքի բաժին է ներկայացրել որսորդական հրացան և ռազմամթերք։Շիրակի մարզային վարչության վետերանների և Արթիկի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է 2 ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ճամբարակի և Մարտունու բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է որսորդական հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Չարենցավանի բաժնի ծառայողները, ինչի շնորհիվ բաժնում կամավոր հանձնել են երկու ինքնաձիգ ու ռազմամթերք։Ինքնաձիգերի, ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։Տավուշի բաժնի ծառայողների և վետերանների իրականացրած միջոցառումների շնորհիվ Տավուշ բնակավայրի մի բնակիչ բաժին է ներկայացրել որսորդական հրացան և ռազմամթերք։Ինքնաշեն ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է գրանցվել Ապարանի բաժնում՝ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։Մասիսի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյուքում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 2 ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: