Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վաղարշապատի բնակիչ 71-ամյա տղամարդը աճեցնում, մշակում է կանեփի բույսեր, նաև պահում և օգտագործում է թմրամիջոց: Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են նշված հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնել է, որ անձնական օգտագործման համար ունի մարիխուանա տեսակի թմրամիջոց և պատրաստ է այն ներկայացնել:Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նրա տնամերձ հողամասում: Ակնհայտ տեսանելի մասում նկատվել են կանեփի մշակված բույսեր, իսկ բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդը ներկայացրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ 69.14 գրամ քաշով:Տղամարդը հայտնել է, որ ներկայացվածը մարիխուանա է, անձնական օգտագործման համար պատրաստել է իր աճեցած կանեփի թփերից:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: