Սիրելի՜ երիտասարդներ,
Դուք եք մեր համայնքի, հասարակության ու երկրի շարժիչ ուժը, ձեր մտքերն ու գործողություններն են մեր հայրենիքի ապագայի կերտողը։
Համայնքում երիտասարդական տարբեր ծրագրերի իրականացումը՝ կրթականից մինչեւ ժամանցային, քաղաքացիական գիտակցության ձեւավորմանն ուղղված նախաձեռնություններից մինչեւ միջհամայնքային երիտասարդական կապերի ստեղծում, մշտապես պահանջում են համայնքի եւ պետության կողմից մեծ ուշադրություն եւ ներդրում:
Հպարտությամբ ցանկանում եմ խոսել մեր համայնքում գործող արդեն կայուն, հստակ հիմքեր ունեցող երկու երիտասարդական կառույցերի՝ Վաղարշապատի Երիտասարդական Միություն եւ «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն կառույցների մասին, որոնց շնորհաշատ եւ փայլուն անդամների եւ աշխատակիցների շնորհիվ օրեցօր բարձրանում է երիտասարդների ներգրավվածությունը համայնքի մասնակցային կառավարման եւ համայնքի առօրյայի ձեւավորման գործում, կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, դասընթացներ, հանդիպումներ, որոնք միտված են համայնքի եւ այստեղ բնակվող պատանիների ու երիտասարդների ապագան ավելի լավը դարձնելուն:
Սիրելի երիտասարդներ, հավատացեք ձեր ներուժին, եղեք վճռական եւ ամրակամ՝ չերկնչելու, մեծ երազելու ու երազանքից դեպի նպատակ տանող ճանապարհը վստահ քայլերով անցնելու համար:
Սիրով՝
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյան