Էջմիածինցի երիտասարդի տանը և հողամասում թմրանյութ ու կանեփի բույսեր են հայտնաբերվել

2024-08-23 09:45:00 96 դիտում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու նպատակով, օգոստոսի 22-ին այցելել են Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի 31-ամյա բնակչի տուն: Ոստիկանները տնամերձ հողամասի ակնհայտ տեսանելի մասում նկատել են կանեփի բույսեր:Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված տանը և տնամերձ հողամասում: Հողամասում հայտնաբերվել է կանեփի 32 բույս, իսկ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 31-ամյա երիտասարդը ներկայացրել է 2 փաթեթ մարիխուանա` ընդհանուր 2950 գրամ:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: