Վաղարշապատի քրեական հետախույզները մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերել

2024-09-11 06:10:30 54 դիտում

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն ստացան. Մրգաստան գյուղի 28-ամյա բնակիչը աճեցնում է կանեփ, պահում և օգտագործում է թմրանույթ։Տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մրգաստանցու հաշվառման հասցեում և տնամերձ հողամասում կատարվեց զննություն։ Հայտնաբերվեց կանեփի 22 թուփ։ 28-ամյա երիտասարդը իրավապահներին ներկայացրեց նաև մարիխուանայի նմանվող 46 գրամ զանգված։Կազմված փաստատթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչկան բաժին։ Հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: