Գեղարքունիքի մարզի պարեկները թմրանյութեր են հայտնաբերել

2024-10-04 11:25:28 73 դիտում

Գեղարքունիքի մարզի պարեկները սեպտեմբերի 30-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, իր վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Վաղարշապատ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի։ Բաժնում նա ներկայացրել է դեղնականաչավուն զանգված և ապակե գլանակ։ Երիտասարդը հայտնել է, որ թմրանյութը անձնական օգտագործման համար է։Հոկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի մի ավտոմեքենա։ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ 55-ամյա ուղևորը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխել է ոստիկանության Գավառի բաժին։Բաժնում նա ներկայացրել է դեղնականաչավուն զանգված և հայտնել, որ այն թմրանյութ է՝ իր օգտագործման համար։Հոկտեմբերի 3-ին Սևանի թերակղզու տարածքում ծառայության իրականացնելիս պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա։Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Սևանի բաժին են տարվել Արմավիր քաղաքի բնակիչներ 25-ամյա վարորդն ու 26-ամյա ուղևորը։ Բաժնում ուղևորը ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը ներկայացվել են նախաքննական մարմին: