Ուղեվարձի շուրջ վիճաբանության ընթացքում դանակահարել էին միմյանց, ինչի հետևանքով 36-ամյա երիտասարդը մահացել էր

2024-10-15 11:44:49 92 դիտում

Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Իսակովի պողոտայից Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին դանակահարված քաղաքացի կա: Հաջորդ հաղորդումը շտապօգնության ենթակայանից էր. հայտնում էին, որ Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին դանակահարության հետևանքով տղամարդ է մահացել: Ահազանգով նշված վայր մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 36-ամյա երիտասարդը ժամը 11.25-ին Իսակովի պողոտայի՝ Արգավանդի խաչմերուկից Երևան տանող ճանապարհահատվածում՝ կամրջի վրա, սուր կտրող-ծակող գործիքով կյանքի հետ անհամատեղելի հարվածներ է ստացել, իսկ րոպեներ անց ժամանած շտապօգնության աշխատակիցները արձանագրել են նրա մահը:Նույն օրը՝ ժամը 14.51-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էջմիածին» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. «ձախ բազկի միջին երրորդականի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ 41-ամյա տղամարդը:ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի և Արարատի մարզային վարչությունների, Մալաթիայի և Վաղարշապատի բաժինների, Երևան քաղաքի պարեկների և Մալաթիայի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 41-ամյա տղամարդը «Մերսեդես» մակնիշի մեքենայով Էջմիածնից Երևան ուղևորվելիս, որպես ուղևոր, մեքենան է նստեցրել համաքաղաքացի 36-ամյա երիտասարդին: Ճանապարհին նրանց միջև ուղեվարձի շուրջ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ դանակով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: 36-ամյա երիտասարդի մարմնական վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին: Պարզվել է նաև, որ մահացած 36-ամյա երիտասարդը օգոստոսի 16-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) հատկանիշներով:Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Մալաթիայի քննչական բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: