Վաղարշապատի ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

2024-10-29 13:12:46 29 դիտում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ էջմիածինցի 38-ամյա տղամարդը հողամասում և կից օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, պահում և օգտագործում է թմրամիջոց:Ոստիկանները այցելել են Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցի նշված հասցե։ Տանտերը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայի նմանվող 60 գրամ զանգված։Նա հայտնել է, որ թմրանյութը պատրաստել է իր աճեցրած կանեփից՝ անձնական օգտագործման համար:Տնամերձ հողամասում կանեփ աճեցնելու և թմրանյութ օգտագործելու վերաբերյալ հաջորդ տվյալը ստուգելու նպատակով Վաղարշապատի բաժնի ոստիկանները մեկնեցին Բաղրամյան գյուղ: 57-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայի նմանվող 28 գրամից ավելի զանգված: Հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է իր աճեցրած կանեփից՝ անձնական օգտագործման համար:Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: