Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու վերաբերյալ ստացած հերթական տեղեկությունն իրացրին նոյեմբերի 7-ին: Ժամը 21.30-ին ոստիկանները ձերբակալեցին և “Օպել” մակնիշի տաքսի մեքենայով հանդերձ բաժին տեղափոխեցին ուղևորին` Վաղարշապատի Չարենցի փողոցի բնակիչ 47-ամյա տղամարդուն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց մարիխուանայով լցված երկու փաթեթ:Նա հայտնեց նաև, որ տաքսու մեջ էլ կա նույն զանգվածից, որը նույնպես իրենն է: Ըստ 47-ամյա տղամարդու` կանեփը քաղել էր վայրաճ թփերից և պատրաստել թմրանյութ` անձամբ օգտագործելու համար:Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: