Գասպար Տերտերյանին եւ Սուրեն Աղաջանյանին շնորհվել է «Համայնքի ղեկավարի մեդալ»

2024-11-22 05:46:40 50 դիտում



Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն այսօր ընդունել է Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության նորընծա չեմպիոններ Գասպար Տերտերյանին եւ Սուրեն Աղաջանյանին: Նրանց ուղեկցել են անձնական մարզիչներ Սիմոն Կարապետյանը եւ Ժորա Վարդանյանը:
Տղաներն այժմ պարտադիր զինվորական ծառայության մեջ են եւ ՀՀ ԶՈւ հավաքականի կազմում մասնակցել են Աշխարհի առաջնությանը՝ դառնալով իրենց քաշային կարգերում ոսկե մեդալակիր:
Նախքան ծառայության մեկնելը, ըմբշամարտի Աշխարհի եւ Եվրոպայի մանկապատանեկան առաջնություններում երկուսն էլ հասցրել են դառնալ չեմպիոն:
Մեր համայնքն ու երկիրը շարունակաբար նման բարձր պատվով ներկայացնելու համար նրանց շնորհվել է «Համայնքի ղեկավարի մեդալ», շնորհակալագրով են պարգեւատրվել անձնական մարզիչները: