Վաղարաշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

2024-12-03 11:51:30 42 դիտում

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում նոյեմբերի 20-ին տեղեկություն էր ստացվել Էջմիածնի 41-ամյա բնակչի վերաբերյալ։Ապօրինի պահվող թմրանյութի մասին տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Զննության ընթացքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել մարխուանայի նմանվող 35 գրամից ավելի զանգված և հայտնել, որ պատրաստել է իր աճեցրած կանեփից՝ անձնական օգտագործման նպատակով։Նմանատիպ մի տեղեկություն էլ ստացվել է նոյեբերի 30-ին՝ Էջմիածնի 66-ամյա բնակչի վերաբերյալ։Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է զննություն։ Տղամարդը պահեստարանից ներկայացրել է կանեփանման զանգված։Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: