Մեքենայից գողություն կատարած տղամարդիկ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին

2024-12-04 08:31:00 54 դիտում

Դեկտեմբերի 3-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում Արևշատ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը հաղորդում էր տվել, որ գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, գողացել են տան բակում կայանված իր «Մերսեդեսի» պահեստային անվադողի համար նախատեսված պատյանը` պատճառելով 3000 դոլարի վնաս:Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել են Էջմիածին քաղաքի բնակիչ 35 տարեկան երկու տղամարդ: Հետագա ձեռնարկված միջոցառումներով երկուսն էլ հայտնաբերվել և, իրենց վարած «Մերսեդես» մակնիշի մեքենաներով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ հայտնել են, որ գողոնը գտնվում է իրենցից մեկի «Մերսեդեսում»:Տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: