Համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ներն ընդլայնում են համագործակցության ուղիները

2024-12-19 04:54:55 109 դիտում



Հուշագրեր են ստորագրվել Կոմիտասի անվան մշակույթի պալատի եւ Աբովյանի դրամատիկական թատրոնի,
Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի եւ Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի միջեւ:
Համագործակցություններն ունեն տարիների պատմություն, այսօր արդեն բարեկամությունը եւ հետագա գործակցությունը ամրագրված է հուշագրի տեսքով:
Կողմերն այսուհետ կհամագործակցեն փոխադարձ միջոցառումների, կրթական ծրագրերի իրագործման, մասնագիտական հմտությունների զարգացման, ռեսուրսների փոխանակման եւ կազմակերպչական աջակցության հարցերում: