Ութ փաթեթ ափիոն․ Վաղարաշապատի համայնքնային ոստիկանների բացահայտումը

2025-01-10 12:06:19 114 դիտում

Վաղարշապատի համայնքային ոստիկանները հունվարի 5-ին տեղեկություն էին ստացել, որ Էջմիածնի 57-ամյա մի բնակիչ ապօրինի պահում է թմրանյութ։Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդու տանը կատարված զննության ժամանակ նա իրավապահներին ներկայացրել է ափիոնի նմանվող զանգվածով 8 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամից ավելի։Կատարվում է նախաքննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: