Համայնքապետարանի նախասրահում բացվել է Խաչիկ Աբրահամյանի անհատական ցուցահանդեսը

2025-01-27 05:22:33 35 դիտում



Համայնքապետարանի նախասրահում տեղի ունեցավ Հայաստանի վաստակավոր նկարիչ, Նկարիչների միության անդամ Խաչիկ Աբրահամյանի անհատական ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, արվեստագետներ ու նկարիչներ, որոնք հանդես եկան գաղափարներով եւ անկեղծ գնահատականներով։
Համայնքի ղեկավարն ընդգծեց արվեստի բացառիկ դերը մեր հասարակության մեջ՝ խոսելով ստեղծագործությունների միջոցով մարդու հոգու արտահայտման կարեւորությունից, նշեց, որ արվեստը միավորում է մարդկանց եւ ստեղծում զգայական կապեր, որոնք խթանում են մշակութային մտքի եւ զգացմունքների զարգացմանը։
Արվեստագետը ներկայացրեց ցուցահանդեսը՝ խոսելով իր ստեղծագործությունների մեջ պատկերած կյանքի ու աշխարհընկալման մասին։
Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս՝ հնարավորություն տալով արվեստի սիրահարներին ու հետաքրքրված անձանց այցելելու ծանոթանալու նկարչի աշխատանքներին։