Այսօր մեծանուն նկարիչ Մհեր Աբեղյանի ծննդյան օրն է:
Պատմազգագրական թանգարանում բացվել է նրան նվիրված ցուցահանդես:
Պատմազգագրական թանգարանում բացվել է «Թռիչք ժամանակի վրայով» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը երիտասարդ սերնդի արվեստագետների յուրահատուկ հարգանքի տուրքն է նկարչին: Ցուցահանդեսը ներառում է շուրջ երկու տասնյակ ստեղծագործություն:
Ցուցահանդեսը կլինի բաց մեկ ամիս՝ հնարավորություն ընձեռելով թանգարանի այցելուներին ծանոթանալու երիտասարդ սերնդի ստեղծագործողներին եւ գնահատելու նրանց մոտեցումները ժամանակակից արվեստի մեջ։
Մհեր Աբեղյանը ծնվել Մհեր Աբեղյանը ծնվել է 1909 թվականին՝ Վաղարշապատում: Նա ոչ միայն համաշխարհային ճանաչում ստացած արվեստագետ էր, այլեւ մեր մշակույթի անփոխարինելի գործիչներից մեկը:
Էջմիածնի կենտրոնական հրապարակի հարեւանությամբ է գտնվում նրա թանգարանը, որն Ազգային պատկերասրահի մասնաճյուղերից է: