Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

2025-02-05 12:47:07 48 դիտում

Համայնքային ոստիկանության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։Դրական արդյունք են գրանցել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները. արձանագրվել է տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, հրացան ու ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։Արդյունավետ էր նաև Համայնքային ոստիկանության Մարտունու և Վարդենիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը. արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ինքնաշեն կրակող սարք, որսորդական հրացան, լուսաձայնային ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպքեր։Զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են հրացանի, գազային ատրճանակի, փամփշտաշղթայով ձեռքի գնդացրի և ռազմամթերքի կամավոր հանձնելու դեպքեր։Ձեռքի գնդացիր և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Թալինի բաժնում։Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Կոտայքի բաժնի ոստիկանները. արձանագրվել է ողորկափող հրացան, «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակներ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ակոսափող հրազեն, որսորդական հրացան, ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: