Փաթեթներում մարիխուանայի նմանվող զանգված էր. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

2025-02-26 14:02:33 147 դիտում

Վաղարշապատի համայնքային ոստիկանները փետրվարի 23-ին ստացել էին տեղեկություն, որ Արարատյան փողոցի 40-ամյա բնակիչը տանը պահում է թմրանյութ։Նույն օրը տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդն իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով երեք փաթեթ, ընդհանուր՝ 10 գրամից ավելի։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: