Մարտի 1-ին, ժամը 19.28-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ստացվել է հաղորդում, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն է դիմել 35-40 տարեկան տղամարդ։Մեկնել են մարզային վարչության և Վաղարշապատի համայնքային բաժնի ծառայողներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի 41-ամյա բնակիչ տուժած տղամարդը Էջմիածնի Շահումյան փողոցի հարակից տարածքում, վիճաբանել է 31-ամյա համաքաղաքացու հետ, և վերջինս էլ իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է նրան։Նույն օրը 31-ամյա տղամարդը ձերբակալվել է:Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: