Հարգանքի տուրք մատուցեցինք Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին

2025-03-05 12:56:15 65 դիտում



Էջմիածնի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի գլխավորությամբ, էջմիածնի եւ Արմավիրի մարզի ԵԿՄ տարածքային բաժանմունքի անդամները, N զորամասի հրամարատարական կազմը եւ զինծառայողները, ուժային կառույցների ներկայացուցիչները, համայնքի ավագանու անդամները ծաղիկներ խոնարհեցին եւ հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Սպարապետն այսօր կդառնար 66 տարեկան: