18-ամյա երիտասարդը մեքենայից ոստիկաններին է ներկայացրել ատրճանակ

2025-03-14 11:17:40 39 դիտում

Մարտի 13-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արագած զանգվածի շենքերից մեկի բնակիչը պահում է զենք-զինամթերք և թմրամիջոց:Նույն օրը, ժամը 22.15-ին, համայնքային ոստիկանները Արմավիրի մարզի պարեկների հետ Բաղրամյան փողոցում ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 18-ամյա երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նա իր կողմից շահագործվեղ «ՎԱԶ-2107» մեքենայից ներկայացրել է ատրճանակ:Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: