Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

2025-04-02 07:21:38 64 դիտում

Համայնքային ոստիկանության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան պատերազմի մասնակից է և Նորագավիթ թաղամասի գերեզմանատանը զինամթերք է թողել: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի հրացան, հարթափող որսորդական 2 հրացան, գազային ատրճանակ, տարբեր տրամաչափի 124 փամփուշտ:Դրական արդյունք են գրանցել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները. արձանագրվել է գազային ատրճանակի, ակոսափող հրացանների, տարբեր տրամաչափի 300 փամփուշտի, սվին-դանակի, պայթուցիկների կամավոր հանձնման դեպք:Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ էլ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչով նռնակ և փամփուշտներ հանձնելու դեպք:Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Վաղաշեն գյուղի բնակիչը կամավոր հանձնել է որսորդական հրացան և ռազմամթերք, իսկ Աստղաձոր գյուղի մի բնակիչ՝ ռազմամթերք:Ողորկափող հրացան, փամփուշտներ և պայթուցիչով նռնակ հանձնելու դեպք է գրանցնել նաև Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում:Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: