Լվացվել են Էջմիածնի դիմագծի մի մասը հանդիսացող հուշարձանները

2025-04-21 08:06:17 71 դիտում



Ապրիլի 18-ը հուշարձանների եւ տեսարժան վայրերերի պահպանության միջազգային օրն է:
Օրվա խորհրդով՝ լվացվել են Էջմիածնի դիմագծի մի մասը հանդիսացող հուշարձանները, մաքրվել են հարակից տարածքները:
Աշխատանքներն իրականացվել են համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների եւ «Բարեկարգում տնօրինության» աշխատակիցների կողմից: Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում աշխատանքներին միացել են նաեւ գրողի անունը կրող թիվ 3 դպրոցի սաները:
Կոմիտաս Վարդապետի հուշարձանի մաքրման եւ համապատասխան նյութերով մշակման աշխատանքները կատարվել են արվեստագետ, Էջմիածնի պատվավոր քաղաքացի, համայնքի ավագանու անդամ Ներսես Մելիքյանի մասնակցությամբ եւ անմիջական հսկողությամբ:
Ցուցաբերած մեծ աջակցության եւ մասնակցության համար շնորհակալություն ենք հայտնում ՆԳՆ ԱԻՆ Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներին: