Առատաշեն գյուղի բնակիչը տան բակում կանեփ էր աճեցրել․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

2025-04-21 13:18:20 135 դիտում

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Առատաշեն գյուղի բնակիչը տանը և օժանդակ շինություններում կանեփ է աճեցնում:Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տան բակում հայտնաբերվել է կանեփի 36 բույս:Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: