Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել․ օրինազանց վարորդը հայտնաբերվել է

2025-04-22 13:34:49 106 դիտում

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր չամրակապված ու մանկահասակ երեխան գրկին։Արմավիրի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, մեքենայի մակնիշն ու համարանիշը։55-ամյա տղամարդը «Տոյոտայով» հանդերձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։Նրա նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: