Արշալույս գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց թարմ հետքերով

2025-05-06 07:45:25 88 դիտում

Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 30-ին: Արշալույս գյուղի բնակիչ 58-ամյա կինը հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ տնից և բակից գողացել են իրեր:Հաղորդումը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ բացահայտման գործում աջակցության եկան նաև Արմավիրի մարզի քրեական ոստիկանները:Չնայած հանցագործության վերաբերյալ հաղորդումն ուշացած էր` բացահայտումն արագ արդյունք տվեց: Համատեղ միջոցառումների արդյունքում հաղորդման օրը՝ ժամը 11.30-ին, գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեց և Վաղարշապատի բաժին ներկայացվեց նույն գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը: Վերջինս խոստովանել է, որ ապրիլի 19-ին գործիքով բացել է 58-ամյա կնոջ տան եվրապատուհանն ու գողացել օծանելիք և 9 շիշ կոնյակ, իսկ խորդանոցից տարել է կենցաղային առարկաներ՝ նախնական տվյալներով տուժողին պատճառելով մոտ 2 միլոն դրամի վնաս։Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Գողոնի մի մասը հայտնաբերվել է, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: