Մայիսի 2-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգահարած կինը խնդրել էր, որ Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոց ոստիկան մոտենա, գողություն է եղել:Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերը հարմարեցված բանալիով բացել են սրճարանի դուռը և գողացել ՀԴՄ սարք և տարբեր սարքավորումներ, այդ թվում` տեսահսկող: Պատճառվել էր մոտ 300 հազար դրամի վնաս:Վաղարշապատի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին երեք օր անց: Մայիսի 5-ին` ժամը 13.20-ին, Էջմիածնի Մաշտոցի փողոցի բնակիչ 47-ամյա տղամարդը գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին:Նա խոստովանել է արարքը։ Գողոնը հայտնաբերվել է:Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: