Երևանի պարեկները 41-ամյա տղամարդու մոտ թմրանյութ են հայտնաբերել

2025-05-26 15:09:06 76 դիտում

Երևանի պարեկները Արին-Բերդի փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել մի տղամարդու:Վաղարշապատի բնակիչ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 6 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։ Նրա խոսքով` հայտնաբերվածը մարիխուանա է։41-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: