Մերձավանցի տղամարդը կիսաքանդ շինությունում և հողամասում կանեփ էր աճեցնում․ հայտնաբերվել է կանեփի 238 բույս

2025-06-13 12:50:33 56 դիտում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Մերձավան գյուղի 38-ամյա բնակիչը աճեցնում է կանեփ տեսակի բույսեր և պահում դրանցից պատրաստած թմրանյութ:Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 11-ին կատարված զննությամբ տան հետնամասում գտնվող կիսաքանդ շինությունում և հողամասի տարբեր հատվածներում հայտնաբերվել են կանեփանման 238 բույսեր։Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: