Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել է

2025-06-17 12:59:39 62 դիտում

Հունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ իրավապահներին հայտնել է, որ դրամապանակում եղած 60․000 դրամը ծախսել է, իսկ բանկային քարտերը՝ դեն նետել։Կազմված փաստաթղթերն ու երիտասարդը ներկայացվել են նախաքննական մարմին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: