Ընթացքի մեջ են Զվարթնոց թաղամասից դեպի Ոսկեհատ գյուղ եւ Արարատի մարզ 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները

2025-06-24 11:03:48 56 դիտում



ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Վաղարշապատ համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի եւ այլ պատասխանատուների հետ դիտարկել են ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքը, առաջիկա փուլերը։
Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա հոկտեմբերին։