ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը եւ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը հանդիպում են ունեցել Վաղարշապատում

2025-07-02 05:35:10 79 դիտում



ՀՀ ԱԺ պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը եւ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը հանդիպել են Վաղարշապատ եւ Խոյ համայնքների աշխատակազմերի անդամներին։
Մեկնարկել են «ՀՀ վարչատարածքային բաժանմանմասին» օրենքում փոփոխություն կատարելու և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի հանրային քննարկումները։
Հանդիպումների ընթացքում պաշտոնատար անձինք ներկայացրել են նախաձեռնության նպատակն ու նախատեսվող փոփոխությունների ընդհանուր բովանդակությունը։
Հարցուպատասխանի ձեւաչափով անդրադարձ է կատարվել Խոյ եւ Վաղարշապատ համայնքների խոշորացման, գործառույթների օպտիմալացման, ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաեւ ՏԻՄ համակարգի հետագա արդյունավետության բարձրացման հնարավորությունների հետ։
Բարձրացվել են տեղական ինքնակառավարման մարմինների եւ բնակչության համար կարեւոր մի շարք հարցեր։