Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վաղարշապատ քաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 49-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 49-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 12 բույս: Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: