Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը

2025-09-03 13:24:30 60 դիտում

Սեպտեմբերի 1-ին Եղեգնաձորի բնակիչ մի կին տվել էր հաղորդում, որ օգոստոսի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, երբ բացակայել է տնից, օգտվելով պատշգամբի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել են բնակարան և պայուսակից հափշտակել ոսկյա շղթա` պատճառելով մոտ կես միլիոն դրամի վնաս:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, նախաձեռնվել է քրեական վարույթ:Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 2-ին ստացվել է հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է հաղորդում տված կնոջ փեսան: Ըստ տեղեկության` Վաղարշապատ քաղաքի բնակիչ 37-ամյա փեսան բնակարան մուտք է գործել հարմարեցված բանալիով բացելով դուռը, օգոստոսի 30-ին ոսկյա շղթան գրավադրել է Վաղարշապատի բանկերից մեկում, սակայն սեպտեմբերի 1-ին այն հանել է գրավադրումից ու նույն օրը մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկում վաճառել 735 հազար դրամով:Սեպտեմբերի 2-ին փեսան հայտնաբերվել է Վաղարշապատում, տեղափոխվել Վայոց ձորի մարզային վարչություն, խոստովանել արարքն ու ներկայացվել նախաքննական մարմին։Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: