Հայտնաբերվել է անակցիզ 1420 ծխախոտ. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

2025-09-19 13:34:06 101 դիտում

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Էջմիածնի Խրիմյան Հայրիկի փողոցի բնակիչ 50-ամյա տղամարդը ձեռք է բերում և քաղաքում գործող մի խանութում վաճառում է անակցիզ ծխախոտ:Տեղեկությունը ստուգվեց սեպտեմբերի 11-ի ցերեկը և հաստատվեց:Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տղամարդն իրավապահներին ներկայացրեց առանց ակցիզի և առանց «ՔյուԱռ» կոդի 1420 տուփ տարատեսակ ծխախոտ: Նա հայտնեց, որ դրանք գնել է անծանոթից` վաճառելու նպատակով:Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: