Սեպտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերքը թողնում է Էջմիածին-Արմավիր ճանապարհին՝ կամրջի տակ։Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և պետական պահպանության գլխավոր վարչության Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ՝ պահեստատուփով, նռնակներ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի պահեստատուփ և տարբեր տրամաչափի 293 փամփուշտ:Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: