Արմավիրի պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած վարորդին

2025-10-23 12:36:54 106 դիտում

Հոկտեմբերի լույս 23-ի գիշերը Արմավիր մարզի պարեկները իրավախախտում կատարելու համար Էջմիածնի Մանուշյան փողոցում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ Ստուգմամբ պարզվել է, որ 51-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական և ոչ սթափ վիճակում է։ Իրավախախատումը արձանագրելու համար որպես կաշառք նա պարեկներին առաջարկել է 10․000 դրամ։ Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե։