Հոկտեմբերի 17-ի գիշերը Արմավիրի մարզի պարեկները Փարաքար գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Դոջ» մակնիշի մի ավտոմեքենա: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահում նկատել են հրազենի նմանվող առարկա: Էջմիածնի բնակիչ 23-ամյա վարորդն ու նրա համաքաղաքացի 31-ամյա ուղևորը ներկայացվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:Ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված:Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 18-ին խուզարկություն է կատարվել «Դոջ» մակնիշի ավտոմեքենայում. հայտնաբերվել է ջնջված համարներով «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ:Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: