Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 27-ին Վաղարշապատ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել 42-ամյա մի տղամարդ, որը սեպտեմբերի 8-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: