Տնից կատարված գողության վերաբերյալ ահազանգը ստացվեց հոկտեմբերի 5-ի ցերեկը: Մեկնեցին Արմավիրի մարզի քրեական և Վաղարշապատի համայնքային ոստիկանները:Վաղարշապատի բնակիչը հայտնեց, որ տունը վաճառում են, և այդ օրն էլ իբրև գնորդ իրենց այցելել են երկու տղամարդ և մեկ կին, շրջել տարածքում ու հեռացել: Դրանից հետո միայն տանտերերը նկատել են, որ միջանցքում դրված պայուսակից բացակայում է դրամապանակը, իսկ ննջարանի պահարանից` ոսկյա չորս զարդ:Նախաձեռնվեց քրեական վարույթ, և իրավապահներն անցան գործի: Համատեղ միջոցառումների ընթացքում ստացվեց հավաստի տեեկություն, որ որպես գնորդ ներկայացած անձինք երևանցի են, տղամարդիկ 46 և 31, կինը` 30 տարեկան:Հոկտեմբերի 10-ին, դատարանի որոշմամբ, կալանավորվել է 46-ամյա երևանցին: Հոկտեմբերի 15-ին կալանավորվել է նաև 31-ամյա տղամարդը, և երկուսն էլ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ: 30-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:Հանցանքի մեխանիզմը ներկայացնելն ինքնանպատակ չէ. այսպես փորձում ենք նաև տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ նման վիճակում հայտնվելիս լինեն առավել զգոն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: