Նոյեմբերի 14-ին Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները Վաղարշապատում ծառայություն իրականացնելիս ժամը 11.36-ի սահմաններում, սահմանված արագությունը գերազանցելու համար, Մանուշյան փողոցում կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա:Տեղեկանալով, որ մեքենայում գտնվող երեխան վատառողջ է և անհրաժեշտ է նրան շտապ տեղափոխել հիվանդանոց, պարեկները ծառայողական մեքենայով նրան տեղափոխել են մայրաքաղաքի «Արաբկիր» բժշկական կենտրոն:Պարեկների արագ արձագանքման արդյունքում հնարավոր է եղել երեխային ցույց տալ անհրաժեշտ բժշկական օգնություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: