Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը վերադարձավ Հայաստան

2025-11-19 13:03:11 55 դիտում

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 18-ին «Բավրայի» անցակետով ինքնակամ Հայաստան է վերադարձել և բաժին ներկայացել Էջմիածնի Լերմոնտովի փողոցի բնակիչ 35-ամյա տղամարդը:Սեպտեմբերի 30-ից Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հանցակցության և տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: