Արմավիրի մարզի պարեկները նոյեմբերի 24-ին Էջմիածնի Բաղրամյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ 29-ամյա վարորդի մոտ կա առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակ:Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ «Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։