Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հովտամեջ գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդը իր բնակության հասցեում ապօրինի թմրամիջոց է պահում։Դեկտեմբերի 12-ին նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկաններին 56-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տան բակից հայտնաբերվել է 450 գրամ կանեփի չորացված զանգված։Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: