Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդը թմրանյութ է պահում և օգտագործում։Տեղեկությունը ստուգելու նպատակով Ծիածան մեկնած Համայնքային ոստիկանության Վաղարշապատի և Աշտարակի բաժինների ծառայողները 56-ամյա տղամարդու հյուրասենյակի սեղանին նկատել են թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ։ Ծիածան գյուղի բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 56-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է 169 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: